Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի ուղերձը (տեսանյութ)

Vážení, Հարգելի բարեկամներ, dnes si připomínáme 106 let od doby, kdy během 1. světové války na území Osmanské říše došlo k masovým vraždám Arménů a dalších národů. Այսօր մենք նշում ենք Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի և այլ ազգերի զանգվածային կոտորածների 106-րդ տարելիցը: Těšil jsem se na oficiální návštěvu Arménie, bohužel epidemická situace mi v cestě zabránila. Věřím ale, že Arménii navštívím a samozřejmě také Památník Tsitsernakaberd (Cicernakaberd) Ես անհամբեր սպասում էի Հայաստան կատարելիք պաշտոնական այցին, սակայն, ցավոք, համաճարակային իրավիճակն ինձ խանգարեց այն իրականացնել: Բայց ես հավատացած եմ, որ կայցելեմ Հայաստան և, իհարկե, կլինեմ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Jako předseda českého parlamentu musím vzpomenout na Franze Werfela, německojazyčného židovského spisovatele, neodmyslitelně spjatého s Prahou, odkud Vás zdravím. Ve své knize „Čtyřicet dnů“ líčí odpor obránců Mojžíšovy hory dodávala sílu odbojářům a povstalcům v židovských ghettech za nacismu. Որպես Չեխիայի խորհրդարանի խոսնակ՝ ես պետք է հիշատակեմ Ֆրանց Վերֆելին՝ գերմանախոս հրեա գրողին, որն անքակտելիորեն կապված էր Պրահայի հետ, որտեղից ես ձեզ ողջունում եմ: Իր «Քառասուն օր» գրքում նա նկարագրում է Մուսա լեռան պաշտպանների դիմադրությունը, որն ուժ էր տալիս նացիզմի դեմ պայքարող հրեական գետտոների դիմադրության մարտիկներին և ապստամբներին: Historii by měli interpretovat historikové, na nás politicích a občanech dneška je historii si připomínat, nezapomínat - aby se ve své nejtemnější stránce neopakovala. Պատմությունը պետք է ներկայացնեն պատմաբանները, իսկ մենք՝ քաղաքական գործիչներս ու քաղաքացիները, պետք է այսօր հիշենք պատմությունը, չմոռանանք այն, որպեսզի այն չկրկնվի իր մութ կողմերով: Před čtyřmi lety Poslanecká sněmovna Parlamentu České republiky při příležitosti odsouzení zločinů proti lidskosti prováděné nacisty v letech druhé světové války na židovském, romském a slovanském obyvatelstvu na ovládnutých územích připomněla rovněž genocidu Arménů a dalších národnostních a náboženských menšin na území Osmanské říše v období první světové války, jakož i další genocidní násilí kdekoliv na Zemi. Չորս տարի առաջ, Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից վերահսկվող տարածքներում հրեա, գնչու և սլավոն բնակչության դեմ իրագործված մարդկության դեմ հանցագործությունները դատապարտելիս, հիշատակեց նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը, ինչպես նաև՝ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները։ Zároveň Poslanecká vyzvala mezinárodní společenství k účinné prevenci porušování lidských a občanských práv ve světě a k řešení sporů mírovými prostředky. Միևնույն ժամանակ, Պատգամավորների պալատը միջազգային հանրությանը կոչ արեց արդյունավետորեն կանխել աշխարհում մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումները և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Dovolte mi proto, abych vyjádřil tímto poselství solidarity celému arménskému národu. Ուստի թույլ տվեք ինձ՝ այս ուղերձով իմ համերաշխությունը հայտնել ողջ հայ ժողովրդին: