Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժերար Լարշե__2
A A
Պաշտոնական

Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության
106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած
պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի
ղեկավարները:

Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ
Միրզոյանի, ԱԺ խմբակցությունների եւ հանձնաժողովների ներկայացուցիչների
հետ:  Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետի, Հանրապետության
նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: