Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արզնի-Երևան մայրուղային ջրատարի վթարի պատճառը

 Արզնիի ջրաղբյուրի սանիտարական գոտում ողջ գիշեր շարունակվել է վթարված մայրուղային ջրատարի վերանորոգումը:

Ինչպես քիչ առաջ տեղեկացրին աշխատանքների վայրից, աշխատելով առանց հանգստի, ՎեոլիաԹիմն այս պահի դրությամբ իրականացրել է գործի ամենաբարդ մասը:

Սակայն անելու բան դեռ շատ կա:

Եվս մոտ 6-7 ժամ կպահանջվի աշխատանքների ավարտի համար: Այնուհետև ջրատարը կվերաշահագործվի, որից հետո մի քանի ժամվա ընթացքում աստիճանաբար կվերականգնվի Արաբկիրի և Կենտրոնի սպառողների ջրամատակարարումը:


Վեոլիա Ջուր ՓԲԸ