Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ջազային հրավառություն Ստեփանակերտում (տեսանյութ)

Արցախի պետական ջազ նվագախմբի հրավերով և ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկօրյա ջազային հրավառություն է տեղի ունեցել Ստեփանակերտում գործող 2 երաժշտական ուսումնական հաստատություններում՝ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում:

Նպատակն է՝ զարգացնել ջազ երաժշտությունը հատկապես պատանի երաժիշտների շրջանում նաև կենդանի կատարումներով երջանիկ պահեր պարգևել ջազի սիրահարներին:

Արցախի հանրային հեռուստաընկերություն