Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ով ինչ ուզում է՝ թող անի բառերից հետո բախում սկսվեց (տեսանյութ)

Քննչական կոմիտե բերման ենթարկված սյունեցիների աջակիցները, ցերեկվա ընթացքում ակցիա իրականացնելուց հետո, երեկոյան երթով շարժվեցին դեպի ՀՀ դատախազություն` հանդիպելու դատախազին կամ նրա տեղակալին ու բացատրություն ստանալու, ըստ իրենց՝ անօրինական ձերբակալությունների համար:
 
Ակցիայի մասնակիցները դատախազության դիմաց հավաքվելուց հետո 20 րոպե ժամանակ էին տվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` իջնելու ու մարդկանց հետ խոսելու համար: Ակցիան առանց բախումների ու լարված իրավիճակի չանցավ: Ավելի ուշ, տեսնելով, որ դատախազությունից ոչ ոք չի արձագանքում, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ այդ պահից ամեն քաղաքացի ազատ է իր պահանջը ներկայացնելու, որից հետո ակցիայի մասնակիցներից մեկը բղավեց` «ժողովո՛ւրդ, ազատ եք, ով ինչ ուզում ա, թող անի»: Խոսքերին հետևեցին սուլոցներ ու բղավոցներ և ծեծկռտուք ու քաշքշոց սկսվեց ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև: Ոստիկաններից մեկը տեղափոխվեց հիվանդանոց:
 
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցից ու այնտեղ մարդկանց իրականացրած ակցիաներից ու ընդվզումներից հետո այսօր բազմաթիվ սյունեցիներ էին բերման ենթարկվել, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։