Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԻՔՄ-ն՝ ապրիլի 22-ի ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ ժամը 18։30-ից մեկնարկել էր ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18։53-ի դրությամբ հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 800 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Ոստիկանության աշխատակիցները և լրատվամիջոցների ներկայացուցիչները ընդգրկված չեն հաշվարկում։