A
A
Գագիկ Խաչիկյանը առաջինն է նժույգթափերի վրա․Եվրոպայի մարմնամարզության առաջնություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲազելում մեկնարկած Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտան մեր երիտասարդ մարմնամարզիկները։
Առաջին խմբի մրցումներում Գագիկ Խաչիկյանը և Արմեն Պետրոսյանը բազմամարտում գրավել են համապատասխանաբար 7-րդ և 16-րդ տեղերը և մտել եզրափակիչ փուլ։ Գագիկ Խաչիկյանը հատկապես գերազանց է հանդես եկել նժույգթափի վրա, որտեղ 14․300 միավորով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ Արմեն Պետրոսյանը հենացատկում ցույց է տվել 7-րդ արդյունքը և նույնպես մտել հաջորդ փուլ։
Այսօր երեկոյան ելույթ կունենան մեր մյուս երեք մարմնամարզիկները։ Արթուր Դավթյանը հանդես կգա նժույգթափերի, Վահագն Դավթյանը՝ օղակների, Արթուր Ավետիսյանը՝ օղակների վրա և հենացատկում։