Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենահին ակումբը եւ ամենափոքր երկրպագուն

Սպորտ

Բուլղարիայի ամենահին ֆուտբոլային ակումբի, Սոֆիայի «Սլավիայի» աջակիցների ակումբն օրերս համալրվեց եւս մեկ անդամով: Յանա Իվանովան չնայած դեռ պատկերացում չունի ֆուտբոլի մասին, քանի որ նոր է նշել իր ծննդյան երկու ամսյակը (հուլիսի 22-ին), սակայն արդեն համարվում է «Սլավիայի» պաշտոնական երկրպագուն:

Փոքրիկ Յանային աջակիցների ակումբում անդամագրել է նրա պապը, հայտնի մարզական լրագրող Ռադոսլավ Յանկուլովը: Նա հայտարարել է, որ անձամբ է զբաղվում իր թոռնուհու դաստիարակությամբ եւ ամեն ինչ անելու է, որպեսզի նա դառնա իր սիրած թիմի աջակիցներից մեկը:

Նշենք, որ «Սլավիան» 2013 թվականին նշելու է իր հիմնադրման 100-ամյակը: