Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սյունիքում Փաշինյանի վարկանիշը նորմալ է, իսկ սյունեցին չի կարող խուլիգան լինել․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

Սյունիքում խուլիգանական փաստ է եղել, հասարարական կարգը կոպիտ, բացառիկ ցինիզմով խախտելու դեպքեր են եղել, այդ առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով երեկ Սյունիքում ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Խաչատրյանը երեկվա Սյունիքում տեղի ունեցածը համարում է կազմակերպված բողոքի ակցիաներ․

«Սյունեցին չի մերժում Նիկոլ Փաշինյանին, սյունեցին չի կարող այդ ձևով մերժել, սյունեցին չի կարող խուլիգանություն անի, սյունեցին չի կարող կանանց և երեխաների ներկայությամբ հայհոյի»։

Խաչատրյանն ասաց՝ քննությունը կպարզի, թե ում կողմից են կազմակերպված եղել երեկվա միջադեպերը։