A
A
«Տղամարդկային» կոչում
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ն իր հերթական համաժողովի ժամանակ նոր կոչումներ է շնորհել բազմաթիվ շախմատիստների ու շախմատիստուհիների: Այդ մասին տեղեկացրել է շախմատի միջազգային ֆեդերացիայի կայքէջը:
Գրոսմայստերի կոչման են արժանացել 13 շախմատիստներ, այդ թվում բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Իսկ ահա կանանցից այդ նորման լրացրել են չորս հոգի:
Մեր գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը ստացել է տղամարդկանց միջազգային վարպետի կոչում: Նրա եղբորը` Լեւոն Գալոյանին, շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում (վերջինիս մասին տեղեկացնում է Armchess-ը):
ՖԻԴԵ-ն միջազգային մրցավարի կոչում է շնորհել Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Հակոբյանին: