Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անելկան դատի է տվել թերթին

Սպորտ

Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Նիկոլյա Անելկան դատական հայց է ներկայացրել «Էկիպ» օրաթերթի դեմ, վերջինիս մեղադրելով իր բառերը աղավաղելու մեջ:

Խոսքը վերաբերում է այս տարվա հունիսի 19-ին թերթի առաջին էջում տպագրված լուրին, ըստ որի Ֆրանսիա - Մեքսիկա խաղի ընդմիջմանը Նիկոլյա Անելկան հայհոյել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկին:

Անելկան չի ժխտում, որ վիրավորել է մարզչին, սակայն գտնում է, որ թերթը աղավաղել է իր բառերը: Հիշեցնենք, որ այդ միջադեպից հետո անվանի հարձակվողը հեռացվել է ազգային թիմի կազմից:

«Էկիպի» գլխավոր խմբագիր Ֆաբրիս Ժուոն այդ առիթով հայտարարել է, որ ինքը հավատում է իր լրագրողներին եւ պաշտպանելու է նրանց շահերը: Նա նաեւ նշել է, որ դատարանին տեղեկություններ չի տրամադրի այդ լուրի իրական աղբյուրների մասին: