Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Հերթական ազդակն ենք ստացել տնտեսության վերականգնման․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այս տեմպերով մայիս ամսին ապրիլի համեմատ գրանցված աշխատատեղերի ռեկորդ կունենանք Հայաստանի պատմության մեջ, այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Մինչ նիստի օրակարգային հարցերին անդրադառնալը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսության վերականգնման հերթական ազդակն է ստացվել՝ 2021թ․ մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ է գրանցվել։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ անցյալ տարվա համեմատությամբ հարկման բազա ունեցող աշխատատեղերն ավելացել են 2500-ով։

Հաշվի առնելով նաև անցյալ տարի կորոնավիրոսով պայմանավորված առանձնահատկությունները՝ համեմատական են անցկացրել նաև 2019թ․ հետ․

«2019թ․ մարտի համեմատ նույն աշխատատեղերի քանակն ավել է 38 հազարով։ Հարկման բազան կազմել է 131 մլրդ, այդ ցուցանիշը 2020թ․ի համեմատ ավել է 7․5 մլրդ-ով, 2019․թ-ի համեմատ՝ 24․մլրդ-ով», - ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ ավելացած աշխատատեղերի մեջ կան ինչպես ստվերից դուրս եկածներ, այնպես էլ նոր բացված աշխատատեղեր։ Վարչապետը նշեց, որ այժմ գրանցված աշխատատեղերի թիվը հասնում է 622 հազարի, և առաջին անգամ 600 հազարի շեմը հաղթահարվել է 2019թ․ մայիսին․ դրանից առաջ Հայաստանում երբեք գրանցված 600 հազար աշխատատեղ չի եղել։