Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiakan
A A
Սպորտ

Օլիմպիական կրակի փոխանցումավազքի մասնակիցը կորոնավիրուսով վարակված է եղել

Ճապոնիայում շարունակվող օլիմպիական կրակի փոխանցումավազքի մասնակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Կագավա նահանգում: Փոխանցումավազքից առաջ կատարված թեստավորման ժամանակ սպասարկող աշխատակիցներից մեկի մոտ այն դրական է եղել:

Օլիմպիական կրակի փոխանցումավազքը մեկնարկել է մարտի 25-ին և կտևի մինչև հուլիսի 23-ը, երբ Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում կկայանա խաղերի բացման արարողությունը: