Բացել լրահոսը Փակել լրահոսը
1efd0938610f31b27dbe40b501b0b60a_xl_thumb
A A
Պաշտոնական

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են Երևան. փաստաբան (տեսանյութ)

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է․

«Լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին...

Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին , որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկատվությունը սեփական միջոցներով ենք հայթայթել!!!
 
Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի»։
 
Ավելի վաղ փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Մխիթար Զաքարյանին բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են Երևան։