Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ (տեսանյութ)

Ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
 
Հաղթահարել հոգեբանական բարդույթները ու միասին լուծում տալ երկրի առջև ծառացած խնդիրներին՝ սա էր օրենսդիրի ղեկավարի հիմնական ուղերձն արցախցիներին:
 
Գնահատելով համալսարանի ներուժը՝ Արթուր Թովմասյանը կրթական գործը առավել նվիրվածությամբ կազմակերպելու, սերունդներ դաստիարակելու կոչով է դիմել համալսարանականներին: Նա շեշտել է, որ բուհն անպայման պետք է պահպանի «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» անվանումը՝ որպես Շուշի վերադառնալու իրավունքի առհավատչյա:
 
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ետպատերազմյան խնդիրները լուծելու՝ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին, սոցիալական ծրագրերին ու դրանց համար հիմք հանդիսացող օրենսդրական նախաձեռնություններին:
 
Պատասխանելով ներկաների հարցերին՝ Արթուր Թովմասյանը պարզաբանումներ է տվել առկա աշխարհաքաղաքական զարգացումների, պաշտպանության բանակի կարգավիճակի, ագրարային քաղաքականության վերաբերյալ: Նա ընդգծել է, որ կարևորագույնն ու առաջնահերթությունն Արցախի կարգավիճակն ու ժողովրդի անվտանգությունն է։
 

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին