Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մովսիսյանը շարունակում է գոլեր խփել

Սպորտ

Հայազգի ֆուտբոլիստ Յուրի Մովսիսյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Դանիայի «Ռանդերս» թիմի կազմում: Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում նա երկու գոլ է խփել շվեյցարական «Լոզանի» հետ խաղում: Նա 7-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ ահա 81-ին նրա խփած գոլից հետո հաշիվը հավասարվել է` 2:2:

Սակայն դաշտի տերերին չի հաջողվել պահպանել անգամ ոչ-ոքի արդյունքը, քանի որ հանդիպման վերջում շվեյցարացիները եւս մեկ գոլ են խփել եւ կամային հաղթանակ տարել:

«Ռանդերսում» հանդես եկող մեր մյուս հայրենակիցը` պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, չնայած ընդգրկվել էր պահեստայինների մեջ, սակայն այդպես էլ խաղադաշտ չմտավ:

Հավելենք, որ նախորդ փուլում Երեւանի «Միկային» պայքարից դուրս բերած մակեդոնական «Ռաբոտնիչկին» սեփական հարկի տակ պարտվեց անգլիական «Լիվերպուլին»` 0:2, ընդ որում հյուրերը հանդես եկան երկրորդ կազմով, առանց աստղերի: