Բացել լրահոսը Փակել լրահոսը
176110183_3833181233466209_138601405396973125_n
A A
Տնտեսություն

Վերականգնվում է Շիրակ-Կամո ճանապարհահատվածը

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Շիրակ-Կամո 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն‚ այս պահին կառուցում է կողային առուներ‚ կատարվում են հողային աշխատանքներ։ Ծրագրի շրջանակներում կնորոգվեն կամուրջներ‚ կվերականգնվեն մայթերը‚ ջրահեռացման համակարգը‚ ճանապարհային ծածկը‚ կասֆալտապատվեն դպրոցների և մանկապարտեզի մուտքերը‚ կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը նշում է, որ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Կամո և Ախուրյան բնակավայրերով՝ միացնելով նշված բնակավայրերը հիմնական ճանապարհներին։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը նկատում է‚ որ այդ ճանապարհահատվածը կառուցվել է խորհրդային տարիներին և այս ընթացքում հիմնովին չի վերանորոգվել‚ պարբերաբար խճապատվել է։ Պարոն Իգիթյանն ընդգծում է‚ որ Կամո բնակավայրը մոտ 4 կմ հեռավորության վրա է գտնվում հիմնական մայրուղուց‚ և անբարեկարգ ճանապարհի պատճառով դժվարանում էր ապահովել կապն այլ բնակավայրերի հետ։ Բնակիչները մշտապես դժգոհում էին‚ որ ավտոմեքենաները մեծ վնաս են կրում։ Իսկ ճանապարհի վերականգնմամբ նշված խնդիրները կլուծեն։