Բացել լրահոսը Փակել լրահոսը
174105155_1591146381079209_6278776616585777104_n
A A
Քաղաքականություն

«Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր հավատում են թուրքին»․ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (տեսանյութ)

«Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կանանց խորհուրդն այսօր նախաձեռնել էր երթ Շարլ Ազնավուրի անվան հրապարակից դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ հայ ռազմագերիների վերադարձի, փախստականների իրավունքների պաշտպանության, օկուպացիայի ենթարկված հայ մշակութային կոթողների պահպանության պահանջով ուղերձ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին։

Ուղերձի հանձնումից հետո «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նույն պահանջներով ուղերձը հանձնել են նաև Ռուսաստանի դեսպանատանը։

Հակոբյանը նշեց, որ պահանջների կատարմանը հասնելու են խնդրի մասին շարունակական աղաղակելու շնորհիվ․

«Հայաստանը այսօր աշխարհի համար տարածք է, բայց մենք չենք զիջելու, պայքարելու ենք մեր հայրենիքի համար։Թույլ չենք տա, որ այսօրվա թրքասեր կառավարությունը մեզ ասի, որ մենք Թուրքիայի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, սահմանները բացելու ենք»։

Վերջինս նշեց, որ Թուրքիայի հետ բարեկամությանը չի հավատում, քանի որ գիտի՝ քանի կոպեկ արժի թուրքերի խոսքը։

Ըստ նրա՝ այսօր Արցախում պղծվող հուշարձաններն ու կոթողները թուրքի ձեռագիրն է․

«Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր հավատում են թուրքին, այդքան միամի՞տ կամ ծախված»։