Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը և իր թիմը չունեն այն գիտակցումը, որ ինչ-որ բան սխալ են արել․ Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

Ցանկացած գաղափար պետք է հիմնված լինի հաշվարկների վրա, վստահ չեմ, որ վարչապետը ունի հաշվարկներ, որ առանց երկրի անվտանգությունը խափանելու՝ մենք կարող ենք մեզ թույլ տալ նման քայլի գնալ։

 ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած այն գաղափարին, թե հնարավոր է պարտադիր ժամկետային զինծառայությունը կրճատել և դարձնել հինգ տարին մեկ՝ 2-3 ամիս ժամկետով․

«Գայթակղիչ է նախընտրական շրջանում խոստումներ տալ, հետո ասել՝ հանգամանքներն այնպիսին էին, որ չենք կարող իրականացնել, բայց գիտենք, որ վարչապետը երբեք չի խորշել դրանից, ես սա դիտարկում եմ որպես էժանագին քայլ»։

Ինչ վերաբերում է դիտարկմանը,  թե հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի թիվս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ է քվեարկել նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, Գորգիսյանն ասաց՝ ԵԽԽՎ պատվիրակությունը շուտով կվերադառնա, և նրանք անպայման այդ հարցին կանդրադառնան։

Գորգիսյանը հայտարարեց՝ Հայաստանը և Արցախը ունեն ապագա, այդ ապագան լուսավոր է, և այդ ապագայում տեղ չունի Փաշինյանի թիմը․

«Փաշինյանը և իր թիմը չունեն այն գիտակցումը, որ ինչ-որ բան սխալ են արել, որ ինչ-որ բանում մեղավոր են, որ իրենք պատասխանատու են, որ իրենց քայլերը բերեցին այս արդյունքին, հետևաբար՝  նրանց՝ որևէ կերպ իշխանության մնալու պարագայում նրանք շարունակելու են քանդել, երեք տարի իշխանության լինելով հանդերձ՝ նրանք որևէ բան չեն կառուցել։ Հետևաբար՝ նրանց՝ իշխանության մնալը որևէ կերպ չի բխում ՀՀ շահերից»։