«Ընկերական ծեծկռտուք»
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի «Ա» սերիայի «Կալյարի» ֆուտբոլային ակումբը, որը ներկայացնում է Սարդինիա կղզին, նախապատրաստվելով առաջիկա մրցաշրջանին ընկերական խաղ անցկացնելու առաջարկ է արել հարեւան Կորսիկա կղզին ներկայացնող «Բաստիա» ակումբին: Երեկ կայացած հանդիպումը մասսայական ծեծկռտուքի պատճառով անավարտ է մնացել:
Խաղի 75-րդ րոպեին դաշտի տերերի բրազիլացի ֆուտբոլիստ Ջեդան ու հյուրերի խաղացող Լարիվեն հարաբերությունները պարզելու համար դիմել են բռունցքների օգնությանը: Թիմերի ֆուտբոլիստները ցանկանալով պաշտպանել իրենց խաղընկերոջը նույնպես ազատություն են տվել ձեռքերին ու ոտքերին, որի արդյունքում սկսվել է մասսայական ծեծկռտուք:
Մրցավարը ստիպված ավարտել է հանդիպումը, իսկ ոստիկանները մեծ դժվարությամբ են բաժանել կռվող կողմերին: Այդ պահին իտալական թիմը հաղթելիս է եղել 3:0 հաշվով:
Ուշագրավն այն է, որ գալիք շաբաթ օրը «Կալյարին» նախատեսել է ընկերական հանդիպում անցկացնել նաեւ Կորսիկա կղզին ներկայացնող մյուս ակումբի` «Այաչոյի» հետ: