Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի Եվրոպայի բրոնզե մեդալի համար

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք պատվիրակներից ոչ մեկին չհաջողվեց մտնել եզրափակիչ և շարունակել պայքարը չեմպիոնի կոչման համար:

65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն հենց առաջին մրցամարտում 1:2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին ու դուրս մնաց պայքարից:  

70 կգ քաշային Արման Անդրեասյանը երկու հաղթանակ տանելուց հետո մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ նա 3:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի Իսրաիլ Կասումովին: Վաղը մեր ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Երրորդ տեղի համար պայքար կմղի նաև 79 կգ քաշային Արման Ավագյանը, որն առաջնությունը մեկնարկեց վստահ հաղթանակով, սակայն երկրորդ մարտում պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին՝ 1:11: Վերջինս մտավ եզրափակիչ, ինչի շնորհիվ Արման Ավագյանը հնարավորություն ստացավ ապրիլի 20-ին մասնակցելու բրոնզե մեդալի համար սփոփիչ մրցաշարին:

Վաղը պայքարի մեջ կմտնի նաև մեր 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, իսկ ահա 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողնելու Եվրոպայի առաջնությունը: