Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դրական ոչ մի պատասխան չունենք․ զինծառայողներիի ծնողները դուրս եկան Փաշինյանի մոտից (տեսանյութ)

Արցախում ծառայող ժամկետային զինվորների ծնողները դուրս եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից։ Կառավարության շենքում շուրջ 2 ժամ տևած քննարկումներից հետո ծնողներից Տիգրան Գալստյանը նշեց, որ իրենց առաջ քաշած խնդիրների վերաբերյալ դրական ոչ մի պատասխան չունեն, բացառությամբ սոցիալական փաթեթի․

«Հանդիպումը աշխատանքային էր և վարչապետը խոսք տվեց, որ 2-3 օրվա ընթացքում սոցփաթեթի վերաբերյալ պատասխաններ կլինեն և հանդիպումները կշարունակվեն», - ասաց նա։ 

Ծնողները մինչև հանդիպման մտնելը նշում էին, որ իրենց հիմնական ցանկությունը տղաների ծառայության ժամկետները կրճատելն է, Տիգրան Գալստյանն ասաց, որ այդ հարցերի շուրջ քննարկումներ և որոշումներ չեն եղել։

Պատասխան Կառավարությունից կստանան 2-3 օրվա ընթացքում, իսկ հաջորդ հանդիպումը գուցե կայանա մեկ շաբաթից, սակայն հստակ ոչ մի որոշում հանդիպման օրվա մասով էլ դեռևս չկա։