Բացել լրահոսը Փակել լրահոսը
175909309_2924600711114372_6467417236993731002_n
A A
Պաշտոնական

Կվերակառուցվի Թալինի բժշկական կենտրոնը

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը (շուրջ 3848 քմ): Այն նաև կբարեկարգվի, կկառուցվեն կաթսայատուն` շուրջ 479 քմ և նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում նոր դիահերձարան` շուրջ 180 քմ։
 
Պետական բյուջեից բժշկական կենտրոնի վերակառուցման համար կտրամադրվի շուրջ միլիոն 500 հազար ՀՀ դրամ:
Հաշվի առնելով կենտրոնի ներկայիս շենքային պայմանները, զբաղվածության ցածր ցուցանիշները` արդիականացումից հետո այն կունենա ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալ, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար:
Շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի: