Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իռլանդիան կատակ չի անում

Սպորտ

Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի անդրանիկ մրցակիցը` Իռլանդիայի հավաքականը, մրցաշարին պատրաստվելու համար օգոստոսի 11-ին սեփական հարկի տակ ընկերական խաղ կանցկացնի Արգենտինայի ազգային թիմի հետ:

Իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնին այդ նպատակով թիմ է հրավիրել 28 ֆուտբոլիստ:

Նրանց թվում են նաեւ բոլոր առաջատար խաղացողները` Դեմիան Դաֆը, Ռիչարդ Դանը, Ռոբի Քինը, Քեւին Դոյլը եւ նույնիսկ դարպասապահ Շեյ Գիվենը, որը նոր է ապաքինվել անցած տարվա վերջում ստացած ուսի վնասվածքից:

«Խաղը բոլոր ֆուտբոլիստների համար անչափ կարեւոր իրադարձություն կլինի, քանի որ առաջին անգամ ենք հանդես գալու վերակառուցված «Ավիվա» ստադիոնում, բացի այդ Արգենտինան շատ ուժեղ մրցակից է մեր համար: Այս խաղով մենք պատրաստվելու ենք Եվրո-2012-ի առաջին երկու` Հայաստանի եւ Անդորայի հավաքականների հետ հանդիպումներին, ուստի պետք է այն օգտագործենք թիմի կազմը եւ խաղն ուժեղացնելու համար», - հավաքականի կազմը հրապարակելուց հետո հայտարարել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Իռլանդիա խաղը տեղի է ունենալու սեպտեմբերի 3-ին, Երեւանում: