Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Հասարակություն

Երևանում BMW-ն բախվել է երկաթե սյանը, արմատախիլ արել մի քանի ծառ. կան վիրավորներ

 Այսօր՝  ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 04։00-ի սահմաններում  BMW  մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու երկաթե սյանը, ապա առաջ ընթացել ու բախվել  բազալտե հենապատին կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 40 շենքի բնակչի այգում, կոտրելով ու արմատախիլ անելով մի քանի ծառ»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։