Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը անցել է 3 միլիոնը (տեսանյութ)

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 140 միլիոնը՝ վերջին 24 ժամում ավելանալով 805 794-ով, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում 3միլիոնից ավելի է:

ԱՀԿ-ն հաշվի է անում միայն պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք տրամադրում են երկրները:

Բրազիլիայում գերեզմանոցների տեղերի սահմանափակ լինելու պատճառով հատուկ շինություններ են պատրաստել կորոնավիրուսից մահացածների համար։

Մանրամասները՝ տեսանյութում