Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks evropa
A A
Սպորտ

Էլիդա Քոչարյանը և Ռուսլան Ասլիկյանը հաղթանակ տարան բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Լեհաստանի Կիելց քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանից հանդես եկան երկուական մարզիկ-մազուհի:

 

Նախ 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը 1:4 հաշվով պարտվեց ֆրանսուհի Ամբրինե Զիտունիին և ավարտեց ելությները: 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով վստահ հաղթեց լիտվացի Բեատա Գալդիկայտեին: Նա մտավ քառորդ եզրափակիչ փուլ, որտեղ կմրցի ուզբեկստանցի Մոխինաբոնու Աբդուլաևայի հետ:

 

Տղաների մրցաշարում 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը 4:1 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրո Տոդորովին և նույնպես անցավ քառորդ եզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի իտալացի Միկելե Բալդասիի հետ: 64 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը 0:5 հաշվով պարտվեց ղրղըզ Ժանտորո Տաշիևին և դուրս մնաց պայքարից:

 

Այդպիսով, աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի պատվիրակներից մեդալների համար շարունակում են պայքարել 4 բռնցքամարտիկ: Նրանք են Էլիդա Քոչարյանը, Ռուսլան Ասլիկյանը, Նարեկ Զաքարյանը (69 կգ) և գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը: