Բացել լրահոսը Փակել լրահոսը
a56addf11519b94c3f7c8e9510729d5d
A A
Հասարակություն

Կոտայքի մարզում 6 զինծառայողների վրաերթի ենթարկած ու դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի վարորդը կալանավորվել է

Այսօր՝ ապրիլի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի  Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Միքայելյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է Ս. Սեդրակյանի միջնորդությունը և Կ. Միքայելյանը, ով մեղադրվում է ապրիլի 15-ին ոչ սթափ վիճակում Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արամուս գյուղում ՀՀ ՊՆ N զորամասի 6 զինծառայողների վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու մեջ, կալանավորվեց և տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:  

Մարնամասները՝ այստեղ