Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեկնարկել է Քայլ դեպի տուն ծրագրի հայտերի ընդունումը (տեսանյութ)

Օնլայնից օֆլայն՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը վերադառնում է իրական ձեւաչափին։ Հունիսին 13-18 տարեկան սփյուռքում ապրող պատանիներն ու երիտասարդները կբացահայտեն Հայաստանի գանձերը, կուսումնասիրեն լեզուն, մշակույթն ու պատմությունը։ Երկշաբաթյա ծրագրի հայտերը Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակն արդեն ընդունում է, մասնակիցների կեցության ծախսերը կառավարությունն է հոգում։ Ինչ պետք է իմանալ դեպի տուն քայլ անելուց առաջ, պատմում է Գրիգոր Հարությունյանը։