Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նոր ջերմոց կառուցած 12 ֆերմեր պետական փոխհատուցում կստանա (տեսանյութ)

Փոքր ու միջին ջերմատուն կառուցելու պետական աջակցության ծրագրով արդեն 12 պայմանագիր է կնքվել, 2 ֆերմեր ավարտել է շինարարությունը, ծախսի փոխհատուցում ստացել։ Ջերմոցում միրգ-բանջարեղեն աճեցնելուց առաջ պարտադիր է մասնագիտական դասընթաց անցնելը։ Բոլոր փուլերը հաջողությամբ հաղթահարել ու բուլղարական պղպեղն արդեն արտահանելու մասին է մտածում ծրագրավորող Սմբատ Գարդիլյանը, որը նորագույն տեխնոլոգիաները բերել է ագրոոլորտ։