Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հովհաննես Փափազյանը նոկաուտով հաղթեց մրցակցին. բռնցքամարտի աշխարհի առաջնություն (տեսանյութ)

Լեհաստանի Կիելց քաղաքում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցումների 4-րդ օրը Հայաստանից հանդես եկած չորս մարզիկներից երկուսը մտան հաջորդ փուլ, իսկ մյուս երկուսը դուրս մնացին պայքարից:  

Նախ 81 կգ քաշային Հրանտ Թորոսյանը 0:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի Վասիլի Կավերինին: Ապա գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը նոկաուտով հաղթեց Էստոնիան ներկայացնող Մարիո Էրյազովին:

64 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը առանց պայքարի մտավ հաջորդ փուլ, քանի որ նրա մրցակիցը` ճապոնացի Յուտո Վակիտան, չներկայացավ մարտին: 75 կգ քաշային Էրիկ Աբելյանը տեխնիկական պարտություն կրեց ուկրաինացի Իլյա Տոհոբիցկուց:

Այսօր կկայանան որակավորման փուլի հերթական մարտերը: Մեր բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 64 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը: