Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորսի փոխարեն երեք

Սպորտ

Այսօր Մյունխենում կմեկնարկի հրաձգության աշխարհի 50-րդ հոբելյանական առաջնությունը: Մրցումներին կմասնակցեն 90 երկրների մոտ 2100 մարզիկ-մարզուհիներ:

Հայաստանից հանդես կգան երեք հրաձիգներ` Նորայր Բախտամյանը, Նորայր Առաքելյանն ու Անդրանիկ Փիլոսյանը: Մեր մարզիկները կմասնակցեն 10 մ եւ 50 մ տարածությունում ատրճանակով մրցումներին:

Նախապես հայտավորվել էր նաեւ Լեւիկ Վարդումյանը, սակայն նա չմեկնեց Մյունխեն, քանի որ այժմ գտնվում է զինծառայության մեջ, բացի այդ պատրաստվում է Սինգապուրում կայանալիք առաջին պատանեկան օլիմպիական խաղերին:

Հարկ է նշել, որ աշխարհի առաջնությունում միաժամանակ հանդիսանում է 2012 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար: Բոլոր վարժություններում 1-4-րդ տեղերը գրավող հրաձիգները կնվաճեն լոնդոնյան խաղերի ուղեգրեր: