A
A
Ազգային նոր հավաքական
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում չնայած չի անցկացվում գնդակով հոկեյի առաջնություն, սակայն այդ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիան ցանկանում է հավաքական ներկայացնել եւ մասնակցել աշխարհի 2011 թվականի առաջնությանը, որը կայանալու է Կազանում:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի գնդակով հոկեյի ֆեդերացիայի կայքէջը, միջազգային ֆեդերացիայի նախագահ Բորիս Սկրինիկը հանդիպել է Հայաստանի ներկայացուցիչների հետ եւ քննարկել այդ հարցը: Կողմերն արդեն համաձայնության են եկել եւ մնում է լուծել մի քանի փաստաթղթային խնդիրներ: