Բացել լրահոսը Փակել լրահոսը
Безымянныйզզ
A A
Հասարակություն

Արցախի օկուպացված տարածքներում հուշարձանները ոչնչացման իրական վտանգի են ենթակա․ ակցիա Ստեփանակերտում (տեսանյութ)

Արցախցիները հրավիրում են միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի կողմից հուշարձանների պղծման և ոչնչացման հարցին

Բարիդրացիականության մասին վկայող ամենախոսուն վկաները Բաքվի հոգածության տակ հայտնված հայկական հուշարձաններն են:

Արցախի օկուպացված տարածքներում հուշարձանները ոչնչացման իրական վտանգի են ենթակա:

Այսօր Ստեփանակերտում կայացած ակցիայի նպատակը այդ խնդրին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն էր:

Կրկին ներկայացվեցին բազում փաստեր, կրկին խոսվեց միջազգային կառույցների միջամտության անհրաժեշտության մասին: Սակայն հույսը, թե գոնե այս անգամ արձագանք կլինի, այնքան էլ մեծ չէ:

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում