Բացել լրահոսը Փակել լրահոսը
173986942_1735555956617469_872113494237253140_n
A A
Տնտեսություն

Քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շինարարության մրցութային գործընթացին առնչվող քայլերի և գործողությունների հաջորդականությունը։ Անդրադարձ է եղել նաև հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանին, պլանի շրջանակում նոր գյուղի նախագծման մրցութային գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին։
 
Նախարար Պապիկյանը կառուցողական և արդյունավետ է որակել համատեղ ղեկավար խմբի աշխատանքները, որոնց շնորհիվ վերացվել են ծրագրի ընթացքում արձանագրված խոչընդոտները։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համագործակցության առկա տեմպի պահպանման դեպքում ջրամբարի կառուցման ծրագիրը կտեղափոխվի շինարարության փուլ։
 
Օլաֆ Զիմելկան իր հերթին բարձր է գնահատել հատկապես վերջին ամիսների համատեղ թիմային աշխատանքը՝ Կապսի ջրամբարի շինարարությունը նախապատրաստելու ուղղությամբ՝ ընգծելով, որ ծրագրի ամենաբարդ և վճռորոշ փուլի՝ մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ երկուստեք հաջողված աշխատանքները կլինեն շարունակական։
 

--

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հասարակայնության հետ կապերի բաժին