Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo 16.04.
A A
Սպորտ

Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում այսօր մեկնարկում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 45 երկրների 359 մարզիկ-մարզուհիներ:

Հայաստանի հանդես կգա միայն հին աշխարհամասի նախկին չեմպիոն, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Մեր ձյուդոյիստն նախնական փուլում կմրցի մոլդովացի Կորնել Անդրիեսի հետ: Մրցամարտը կկայանան վաղը՝ ապրիլի 17-ին։

Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունը նաև վարկանիշային է։ Չեմպիոնը կստանա 700 վարկանիշային միավոր, փոխչեմպիոն՝ 490, իսկ 3-րդ տեղերը՝  350-ական։