Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եթե հիմա ստեղծենք այդ քննիչ հանձնաժողովը, չենք կարողանալու ապացույցներ հավաքել․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

Ալիևն արդեն հոգեխանգարումեր ունի, նա թող ասի՝ իր պապը, ապուպապը ո՞ր երկրի քաղաքացիներ են եղել, այդ հարցին ինքը չի կարող պատասխանել, որովետև իր ղեկավարած պետությունը այդքան պատմություն չունի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի անվտանգության խնդրին, Խաչատրյանն ասում է՝  Սյունիք հաճախ է այցելում, այնտեղ խնդիրները բազմաթիվ են, աշխատանքներ շատ կան, քանի որ Սյունիքը դարձել է առաջնային սահման, սակայն տեղում պետք է հասկանալ՝ բնակչությունը իրեն անվտանգ զգո՞ւմ է,  թե՞ ոչ․

«Սյունիքում անվտանգային հարցեր լուծելու համար օր ու գիշեր աշխատանք տարվում է»։

«Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ Խաչատրյանն անդրադարձավ նաև ԱԽ-ի կողմից Օնիկ Գասպարյանին հայտարարություններին առնչվող փաստաթղթի հրապարակմանը և քննադատություններին, թե դա կարող է կամայական կազմված փաստաթուղթ լինել, ասում է՝ դա հնարավոր չէ, դրա տակ ստորագրում են համապատասպան մարդիկ, կա ձայանագրություն․

«Չի կարող արձանագրվել մի բան, որը տեղի չի ունեցել»։

Քննիչ հանձնաժողով ստեղծելու ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի առաջարկության վերաբերյալ Խաչատրյանն ասում է՝ Քննիչ հանձնաժողով անպայման ստեղծվելու է, բայց պետք է դա նայել որոշ ժամանակ անց․

«Պատերազմի ընթացքում հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, դրանց թիվը հարյուրավոր է, եթե չասեմ՝ հազարներից ավել, այդ քրեական գործերով իրականացվում է նախաքննություն, ձեռք են  բերվում ապացույցներ, պարզաբանման ենթակա հանգամանքեր կան, եթե հիմա ստեղծենք այդ քննիչ հանձնաժողովը, չենք կարողանալու ապացույցներ հավաքել, պետք է սպասենք՝ նախաքննական մարմինները ավարտեն իրենց աշխատանքները, նոր դրանից հետո քննիչ հանձնաժողովը օգտվի դրանցից և աշխատի ավելի արդյունավետ»։

Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր խոսվում այն մասին, որ Օնիկ Գասպարյանը հոկտեբերի 4-ին չէր խոսել պատերազմը կանգնեցնելու մասին, Խաչատրյանն ասում է՝ դրա մասին կասկած առաջինը ինքն է հայտնել․

«Ես վստահ եմ, որ Օնիկ Գասպարյանը նման բան չի ասել»։

«Ա1+»-ի ճշտող հարցին, թե ստացվում է՝ Գլխավոր շտաբը պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ճիշտ տեղեկատվություն չի՞ զեկուցել, Խաչատրյանն ասաց՝ նման բան չի կարող պնդել, աշխատանքներին չի մասնակցել։