Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուզում եք պարզապես ինքնամոռաց մեղադրել, մեղավոր նշանակել, բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնել․ Լենա Նազարյանի ելույթը (տեսանյութ)

Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։

Նա, անդրադառնալով հնչեցված քննադատություններին, նշեց. «Ինչպես տեսնում եք, ոչ ոք չի խուսափում հարցերից: Վարչապետն օրենքի համաձայն գալիս է Ազգային ժողով եւ բոլոր  հարցերին տալիս պարզաբանումներ: Սակայն պատերազմի պատճառների եւ ընթացքի վերաբերյալ խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենց: Ոչ մի կերպ չեք օգնում, որ պատերազմի եւ դրա բացահայտման ընթացքի պատճառները հասկանալի դառնան: Ավելի եք խճճում: Դուք չեք զգում այս բեռը եւ քանի որ պատասխանատվություն չեք զգում, ձեզ թույլ եք տալիս լինել անպատասխանատու: Խճճել ու տարամեկնաբանել եք ամեն ինչ: Ես չեմ հավատում, որ ձեր նպատակն այս բարդագույն, անմարդկային պատերազմի պատճառներն ու ընթացքի հանգամանքները հասկանալն է ու ծանր հարցերից տառապող մարդկանց օգնելը: Ես համարում եմ, որ դուք ոչ մի բեռ ձեր վրա վերցրած, ոչ մի պատասխանատվություն ստանձնած չեք զգում եւ ուզում եք պարզապես ինքնամոռաց մեղադրել, մեղավոր նշանակել, բոլոր մեղքերի համար մի թիրախ գտնել: Սա է ձեր նպատակը»: