Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին» և մոտեցավ առաջատարին․ ՀՀ ֆուտբոլի պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց ետնապահ Գյումրիի «Շիրակին»։

Գործող չեմպիոնը խաղասկզբում երկու արագ գոլ խփեց և շոշափելի առավելություն ստացավ։ 10-րդ րոպեին աչքի ընկավ Յուսոֆ Օտուբանջոն, իսկ վեց րոպե անց՝ Ալեքսանդր Կարապետյանը։

Այդ գոլերից հետո շիրակցիները սթափվեցին և սկսեցին ավելի հաճախ սպառնալ մրցակցի դարպասին։ Սակայն, նրանց հաջողվեց ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը։ Դա 71-րդ րոպեին 11մ հարվածով արեց Իգոր Ստանոևիչը։ 

«Արարատ-Արմենիան» վերջում մեծ դժվարությամբ պահպանեց հաղթական հաշիվը, քանի որ թիմը ֆիզիկապես հոգնել էր և այլևս չէր կարողանում մեծ ուժերով պաշտպանվել և հարձակվել։

Այս հաղթանակից հետո գործող չեմպիոնը վաստակեց 28 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Արարատին», որն այսօր դեռ պետք է հանդիպի «Նոայի» հետ։ Աղյուսակը 30 միավորով գլխավորում է «Ալաշկերտը»։

«Շիրակը» երեք անընդմեջ ոչ-ոքիներից հետո պարտությունը կրեց և այժմ 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։