A
A
Համեստ արդյունքներ
Աջակցիր «Ա1+»-ինԿատալոնիայի (Իսպանիա) Բալագեր քաղաքում ավարտվեց շախմատի օփենը, որին մասնակցեցին Հայաստանի գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանն ու Հրանտ Մելքումյանը:
Վերջին, 9-րդ տուրում, մեր երկու շախմատիստները զիջեցին իրենց մրցակիցներին եւ նահանջեցին մրցաշարային աղյուսակում: Զավեն Անդրեասյանը 5,5 միավորով գրավեց 17-րդ տեղը, իսկ Հրանտ Մելքումյանը 5 միավորով զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող դարձավ իտալացի գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոն, որը վերջին պարտիայում հաղթեց մեքսիկացի Մանուել Լեոն Խոյոսին եւ վաստակելով 7,5 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար: Երկրորդ տեղը զբաղեցրեց կուբացի Յունեսկի Պերեսը` 7 միավոր, իսկ երրորդ` ռուսաստանցի Պավել Մալետինը` 6,5: