Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քանի դեռ մեր հայրենակիցները չեն վերադարձել, մենք բոլորս բանտարկված ենք․ ակցիա ՄԱԿ-ի և ՌԴ դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ այսօր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու պահանջով լուռ ակցիա իրականացրին նախ ՄԱԿ-ի գրասենյակի, ապա Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ։

Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Սեդա Գրիգորյանը լրագրողնեի հետ զրույցում նշեց, որ սա միջազգային համահայկական նախաձեռնություն  է, աշխարհի ևս 15 քաղաքաներում սփյուռքի մեր հայրենակիցները հավաքվելու են և պահանջեն հայ ռազմագերիների անհապաղ վերադարձ․

«Տորոնտոյում, Մոնրեալում, Նյու-Յորքում, Լոս-Անջելեսում, Հռոմում, Փարիզում, Վարշավայում Ժնևում և այլ քաղաքաներում լինելու են շարունակական ակցիաներ, քանի դեռ մեր հայրենակիցները չեն վերադարձել հայրենիք»,-նշեց Գրիգորյանը։

Ակցիայի մասնակիցները և՛ ՄԱԿ-ի գրասենյակին, և՛ ՌԴ դեսպանատանը հանձնեցին նամակներ, որտեղ մանրամասն ներկայացված է Արդրբեջանի կողմից պատերազմի ընթացքում թույլ տված պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները, արգելված զենքերի օգտագործումը, ահաբեկիչների ներգրավումը, քաղաքացիան բնակավայրերի ռմբակոծումը, ռազմագերիների վերադարձի մերժումը։

«200-300-ից ավելի մեր հայրենակիցներ չեն վերադարձել տուն և նրանց վերադարձը պայման է նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայամանագրով»,-ասաց Գրիգորյանը։

Լուռ ակցիային մասնակցում էր նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, վերջինս նշեց՝ քաղհասարակությունը միջազգային տարբեր կառույցների հետ նամակագրությունների, կապի մեջ է և ժամանակն է, որ նրանք հայտարարությունների փոխարեն հստակ պահանջներ ներկայացնեն Ադրբեջանին․

«Ինչքան կարգի չհրավիրվի Ադրբեջանը, չպատժվի, այնքան ավելի է չափը կորցնելու, ու սա հնարավորություն է տալու այլ դիկտատորական երկրներին նմանօրինակ իրավիճակներում դրսևորել նույն վարքագիծը»։

Կարապետյանցն ասում է՝ միջազգային հանրությունը իր պահանջները ներկայացնում է, բայց ժամանակն է ավելի բաց տեքստով պահանջներ ներկայացնել Ադրբեջանին։

Ակցիայի մասնակիցները պնդեցին, որ քանի դեռ մեր հայրենակիցները չեն վերադարձել, մենք բոլորս բանտարկված ենք։