Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կայացել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Ապրիլի 15-ին կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: 

Օրակարգում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր:

 ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ  հիմնավորումները:

Նախարարի տեղակալը նշել է , որ, հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն Արցախում և Արցախի Հանրապետության զինված ուժերի անձնակազմը համալրելու անհրաժեշտությունը, նախագծով առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը նախատեսող 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, նույն հոդվածի 4-րդ մասում և պահեստազորի խմբերը և պահեստազորում գտնվելու սահմանային  տարիքը նախատեսող 57-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում կատարել փոփոխություններ:

Կամո Քոչարյանն ընդգծել է, որ նախագծի փոփոխություններն ու լրացումները քննարկվել և համաձայնեցվել են համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ:

Հաջորդիվ 3 կողմ ձայների դրական եզրակացությամբ հանձնաժողովը նախագիծը ներկայացրել է ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և պատգամավորներ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին