Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաուլը կխաղա Գերմանիայում

Սպորտ

Մադրիդի «Ռեալի» 33-ամյա իսպանացի աշխարհահռչակ հարձակվող Ռաուլը երկու տարվա պայմանագիր կնքեց Գելզենկիրխենի «Շալկե-04» ակումբի հետ եւ ելույթները կշարունակի Գերմանիայի առաջնությունում:

«Սա շատ լավ լուր է մեր համար, - պայմանագիրը կնքելուց հետո հայտարարել է «Շալկե-04»-ի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագաթը, - Ես անչափ ուրախ եմ, որ կարողացանք ձեռք բերել այնպիսի պրոֆեսիոնալ խաղացողի, ինչպիսին Ռաուլն է: Անձամբ անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատելու պահին»:

Ռաուլը հանդիսանում է ներկայիս Մադրիդի «Ռեալի» կենդանի լեգենդը, քանի որ նա 1992 թվականից սկսած հանդես էր եկել միմիայն այդ ակումբում: Իսպանիայի առաջնությունում Ռաուլը անցկացրել է 550 խաղ, խփել 228 գոլ, ընդ որում այդ հանդիպումների ժամանակ նա ոչ մի անգամ չէր արժանացել կարմիր քարտի եւ հեռացվել դաշտից: