A
A
Կորոնավիրուսը Հայաստանում․ մեկ օրում հաստատվել է 1014 նոր դեպք
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 206142 դեպք, որոնցից 185125-ն` առողջացած, 3817-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16236 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 920423 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4950 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1014 նոր դեպք: Ունենք 882 առողջացած և 23 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 964 է:
ՀՀ ԱՆ