Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռեալը» անառիկ մնաց Անգլիայում, իսկ «ՄանՍիթին» կրկին հաղթեց «Բորուսիային». չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակիչ պատասխան վերջին երկու հանդիպումները:

Անգլիյաի գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական դաշտում ընդունեց Իսպանիայի չեմպիոն «Ռեալին»: Մադրիդում կայացած առաջին խաղում 3:1 հաշվով վստահ հաղթանակ էին տարել դաշտի տերերը: Անգլիայում «Ռեալն» արդեն կազմակերպված պաշտպանվեց և անընդհատ գրոհող մրցակցին հնարավորություն չտվեց գրավել դարպասը: Արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:

Երկրորդ խաղում Դորտմունդի «Բորուսիան» իր հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Սիթիին», որն առաջին խաղից հետո 2:1 հաշվով առավելություն էր ստացել: Գերմանական ակումբն 15-րդ րոպեին բացեց հաշիվը և ընդհանուր հաշվարկով դարձավ ֆավորիտ, քանի որ մրցակիցի դաշտում խփած գոլը կրկնակի արժեք է ստանում հավասարության դեպքում: Սակայն, երկրորդ խաղակեսում դորտմունդցիները չկարողացան դիմակայել «ՄանՍիթիի» տոտալ գրոհներին և ի վերջո պարտվեցին 1:2 հաշվով:

Կիսաեզրափակիչ խաղերը կկայանան ապրիլի 27-28-ին և մայիսի 4-5-ին: Մադրիդի «Ռեալը» կհանդիպի Լոնդոնի «Չելսիի» հետ, իսկ «Մանչեսթեր Սիթին»` Փարիզի «ՊՍԺ»-ի հետ: