Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Մովսիսյանը հավասարվեց առաջատարին

Սպորտ

Հայաստանի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը իսպանական Սիտգես քաղաքում անցկացվող շախմատային օփենի 6-րդ տուրում հաղթելով ուկրաինացի շախմատիստ Վիկտոր Մոսկալենկոյին, վաստակեց 5,5 միավոր եւ հավասարվեց առաջատար Ալեքսեյ Բարսովին (Ուզբեկստան):

7-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի հենց ուզբեկ գրոսմայստերի հետ: Հանթանակի դեպքում Կարեն Մովսիսյանը լուրջ հայտ կներկայացնելու մրցաշարը հաղթելու համար: