Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և գլխավորեց աղյուսակը. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Ուրարտուին»: Միակ գոլը խաղի 90+1 րոպեին խփեց նամիբիացի կիսապաշտպան Վանգու Բատիստան:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 30 միավոր և սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում է «Արարատը», որը ետ է մնում երկու միավորով, սակայն վաղն այս տուրի շրջանակում պետք է հանդիպի «Նոայի» հետ:

«Ուրարտուն» երրորդ պարտությունը կրեց վերջին 5 խաղերում և վաստակած 21 միավորով առայժմ զբաղեցնում է 6-րդ տեղը` ետ մնալով անգամ առաջնությունից դուրս եկած «Լոռի ՖԱ»-ից: