Երկու խորհրդականներս էլ պատերազմի ընթացքում կտրուկ պաշտոնանկությունների խորհուրդ են տվել․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԼՀԿ քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին ի պատասխան հայտնեց, որ պատերազմի ընթացքում իր երկու խորհրդականները խորհուրդ են տվել կտրուկ պաշտոնանկություններ իրականացնել Զինված ուժերում։
Գորգիսյանը վարչապետից հետաքրքրվել էր, թե Փաշինյանն իր խորհրդականների հետ արդյո՞ք քննարկել է ԳՇ պետի՝ 2020 թվականի օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ներկայացրած զեկույցը, թե ի՞նչ խորհուրդ են տվել խորհրդականները․
«Կամ ձեր խորհրդականները թույլ են տվել, որ ձեզ խաբեն, կամ նրանք ձեզ խորհուրդ են տվել և դուք չեք լսել ու գնացել եք արկածախնդրության»։
Փաշինյանը նշեց՝ չի կարող ասել, թե ափսոսում է, որ չի հետևել այդ խորհրդին, թե ոչ, քանի որ չգիտի, թե պատերազմական այդ իրավիճակում կտրուկ պաշտոնանկություններ անելը արդյո՞ք կփոխեր իրավիճակը․
«Ես վստահ չեմ, որ նոր նշանակված պաշտոնյաներն այդ խելահեղ իրավիճակում կհասցնեին իրավիճակն առնել տիրապետության տակ: Իմ երկու խորհրդականներն էլ ինձ խորհուրդ են տվել ԶՈՒ-ում դեռևս պատերազմի ընթացքում իրականացնել կտրուկ պաշտոնանկություններ, բայց ես այդ իրավիճակում հնարավոր չեմ համարել դա»,-ասաց Փաշինյանը:
Փաշինայնն ասաց՝ կքննարկեն այդ տեղեկատվությունը գաղտնազերծելու նատակահարմարությունը։
Հիշեցնենք՝ այդ ժամանակ զինվորական գծով վարչապետի խորհրդականներն էին ՊՆ գործող նախարար Վաղարշակ Հարությունյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Արշակ Կարապետյանը։