Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Զինվորականը նման հայտարարություն իրավունք չուներ անելու․Անդրանիկ Քոչարյանը՝ Մուրադովի հայտարարության մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հայտնեց կարևոր տեղեկատվություն իր և առաջին նախագահի հանդիպման մասին։ Դրանք շատ կարևոր են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագմավոր, Պաշտապանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տարածած հայտարարությանը, թե վերահաստատում են իրենց նախորդ հայատարարությունը, թե նախագահը «չի ուզում անդրադառնալ ազգակործան պատուհասի պնդումներին»։

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ օրերս հնչեցրած իր հայտարարությանը, թե գերիների հարցով եղել են պայմանավորվածութուններ, որոնք խախտվել են Ադրբեջանի կողմից․

«Ես վերլուծել եմ՝ նման իրավիճակ ոնց կարող էր առաջանար, եթե Մուրադովը գնացել է, և ինքնաթիռը դատարկ է եկել, բայց տեսաք, որ օրվա մեջ մի քանի անգամ այդ տեղեկատվությունը փոխվեց»։

Անդրադառնալով Մուրադովի հայտարարությանը, թե«ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը», Քոչարյանն ասաց՝ զինվորականը նման հատարարություն իրավունք չուներ անելու։

Ինչ վերաբերում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, թե 4-րդ օրն ասել է՝ պատերազմը դադարեցրեք և Նիկոլ Փաշինյանի այսօրվա հերքմանը, Քոչարյանն ասում է՝ ԳՇ պետն  իրավունք չուներ խոսել պատերազմը դադարեցնելու մասին, նա պետք է կառավարեր պատերազմը։

Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ արտահերթ ընտրությունները պետք է տան լիարժեք մանդատ նոր իշխանությանը, որպեսզի նա լեգիտիմության այնպիսի մակարդակ ունենա, որ կարողանա լիարժեք քննություն իրականացնել, պետք է ավելացնել նաև ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունները։