Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess erevan
A A
Սպորտ

Երևանում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի առաջնության ընտրական մրցաշար

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ապրիլի 26-ից մայիսի 2-ը անցկացնելու է աշխարհի գավաթի Եվրոպայի որակավորման առաջնության ընտրական մրցաշար։ Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 

Մրցաշարին կարող են մասնակցել 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2250 և բարձր ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները, ինչպես նաև 2021թ Հայաստանի պատանեկան առաջնությունում տարիքային խմբերում հետևյալ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստները

Մինչև 10 տարեկան տղաներ – 1-ին հորիզոնական

Մինչև 12 տարեկան տղաներ – 1-2-րդ հորիզոնականներ

Մինչև 14 տարեկան տղաներ – 1-3-րդ հորիզոնականներ

Մինչև 16 տարեկան տղաներ – 1-3-րդ հորիզոնականներ

Մինչև 18 տարեկան տղաներ – 1-5-րդ հորիզոնականներ

Մինչև 14 տարեկան աղջիկներ – 1-ին հորիզոնական

Մինչև 16 տարեկան աղջիկներ – 1-2-րդ հորիզոնականներ

Մինչև 18 տարեկան աղջիկներ – 1-3-րդ հորիզոնականներ

 

Մրցաշարը կանցկացվի դասական շախմատի կանոններով, շվեյցարական  մրցակարգով՝ 7 խաղափուլով։ 1-6-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կնվաճեն սեփական միջոցների հաշվին մասնակցելու աշխարհի գավաթի Եվրոպայի որակավորման առաջնությանը: Այն անցկացվելու է մայիսի 22-30-ը, առցանց։